28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հերոսները երբեք չեն մեռնում. Հրաչի բալիկը անհայր մնաց

29472209_545977755777155_3655908915606807034_n

ՀԵՐՈՍՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ
Շնորհավոր ծնունդդ, անմահ Հերոս, հավերժ փա՜ռք քեզ` 
Հրաչ Գալստյան `

Ասում են, հերոսները չեն մեռնում,նրանք հանկարծ հեռանում են մեզանից: Մարդը մահկանացու է. մենք գնում ենք դեպի անէություն: Բայց մարդը դրա հետ միասին անմահ է. նրա անմահությունն այն բանի մեջ է, թե ինչ կկարողանա նա ստեղծել մարդկանց համար, իր հայրենիքի համար:Կան սրբություններ, որոնք հնարավոր չէ համեմատել ոչ մի բանի հետ: Դա հայրենիքն է` որդիական հավատարմություններ, նվիրվածություններ այն հողին,որը սնել ու աճեցրել է քեզ: Բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք հերոս զավակներ, ովքեր իրենց արյան գնով ապահովեցին մեր այսօրվա խաղաղ օրը:
Հրաչ Վարդանի Գալստյանն ծնվել է1990 թվականի մարտի 20-ին Գյումրի քաղաքում։ 1997-2007 թթ. սովորել է Գյումրու թիվ 42 միջնակարգ դպրոցում։ 2007-2011 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի
անվան ռազմական համալսարանում։
Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի
կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։
2012 թ. Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ
պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով։
2013 թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ 2014-2015 թթ. զբաղեցրել է վաշտի հրամանատարի պաշտոն։ 2015 թ.-ից զբաղեցրել է դասակի հրամանատարի պաշտոն։
Զոհվել է 2016 թ․ապրիլի 3-ին՝ մարտական գործողությունների
ժամանակ 6-րդ ՊՇ հրամանատարական դիտակետերից մեկի
տարածքի պաշտպանությունը կազմակերպելիս։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և
Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
Ամուսնացած էր, ունի 1 դուստր։
Հրաչ Գալստյան ` մեր հայրենասիրության, ուժի, քաջության խտացումն ես , մեր կենսունակության ավիշը, արհեստավարժ, ոգեղեն, հայրենասեր, խիզախ, ինքնավստահ։ Հայրենիքն սկսվում է զինվորից։ Սահմանն սկսվում է զինվորով. այս իրողությունը խորհուրդ ունի;Հայ զինվորն ու սպան հաղթանակով են պսակել ազգային բանակի ծնունդը, հաղթել են, երբ պարտությունը թվացել է անխուսափելի, երբ հաղթանակը հավասար է եղել հրաշքի;
Հրաչ Գալստյանը այսօր դառնար 27 տարեկան `Շնորհավոր ծնունդդ, անմահ Հերոս,

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ