04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Փաստացի, իշխանական պատգամավորը փող ունեցող ընտանիքների երեխաներին շատ ավելի թեթև ծառայության ուղարկելու մեխանիզմ է առաջարկում․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ական պատգամավորի այն նախագիծը, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռնվում 15-20 մլն վճարելով՝ ավելի քիչ ծառայեն(կամ փաստացի չծառայեն), բազմաթիվ հարցեր է առաջացնում ու լրիվ տեղավորվում է իշխանականների՝ բանակում քայքայիչ մեխանիզմներ ներդնելու հերթական քայլերի տրամաբանության մեջ:
Փաստացի, իշխանական պատգամավորը փող ունեցող ընտանիքների  երեխաներին  շատ ավելի թեթև ծառայության ուղարկելու մեխանիզմ է առաջարկում:
Այն, որ այս նախագիծը հանգեցնելու է հասարակության շրջանում մեծ բևեռացման, դա ակնհայտ է, իսկ հասարակության բևեռացման հարցը պետության ամենամեծ անվտանգային խնդիրներից մեկն է: Էլ չեմ ասում, որ այս քայլերը ավելի շատ ուղղված են հայրենասիրության և արժեքային համակարգի կազմալուծմանը, երբ պետությունը «օրինականացնում» է բանակից ազատվելու հնարավորությունը՝ փողի դիմաց, դա ուղերձ է, որ բանակում ծառայելը ոչ թե հայրենիքի հանդեպ պարտք է, համոզմունք,այլ տույժ ու տուգանքի սովորական օբյեկտ:
Մեր նման երկրներում պարտադիր զինվորական ծառայությունը ողջ ազգաբնակչության ռեզերվային ռազմուժի պատրաստման միջոց է նաև, իսկ եթե ամեն տարի օրենքով ավելի ու ավելի շատ մարդիկ են «փողով ազատվում», ապա դրանից երկրի մոբիլիզացիոն ռեսուրսը կտրուկ նվազելու է, ինչը մեր համար ռազմավարական սպառնալիք է։
Սրանք չեն հասկանում, որ պետությունը մարտունակություն չի ապահովում միայն գումարով, գումարային լրացուցիչ այդ հոսքերը չնչին են և չեն փոխարինելու մարդկային ռեսուրսին, իսկ նմանատիպ  մեխանիզմները հասարակությանը մղում են սոցիալական անարդարության խորացմանը, որը  երկարաժամկետում քայքայող հետևանքներ  է ունենալու  պետականության համար..երևի սրանց  ուզածն էլ հենց դա է…»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ