27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կհրաժարվի՞. Ժողովուրդ

ՀՀ ֊ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկներ, հորմոնալ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջ­նային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով: Առողջապահության նախարարությունից օրաթերթին հայտնեցին, թե հանրապե­տությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, եւ այսօրվա­նից սահմանափակումները լիարժեք գործելու են:

Նաեւ թեեւ վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է եւ իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Նախարարությունից նաեւ փոխանցեցին, որ թերեւս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակար­գեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները: Հիշեցնենք, որ մեր հարեւան Վրաստանը փորձեց կիրա­ռել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում նույնը լինի նաեւ Հայաստանում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ