28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարարին

g_image

Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոին:

Ողջունելով ճապոնացի գործընկերոջը` նախարար Նալբանդյանը նշեց, որ այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած է եղել ճապոնական օրակարգով՝ ստորագրվեց ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, Երևանում էր գտնվում Ճապոնիայի փոխարտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ այս «ճապոնական շաբաթը» եզրափակվում է Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպումով։

Զրուցակիցներն ընդգծեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում հայ-ճապոնական կապերը դինամիկ զարգացել են` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ։ 
Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն գոհունակությամբ արձանագրեցին, որ Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք հաղորդեց տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը։

Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն ընգծեցին երկկողմ հաճախակի շփումների ու փոխայցելությունների անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորեցին ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը։

Նախարարները համակարծիք էին, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ:

Տարո Կոնոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Կորեական թերակղզում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Ճապոնիայի մոտեցումների մասին։

Նախարար Նալբանդյանը Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ