22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է. ԱԳՆ (տեսանյութ)

«Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունը 2016 թվականի ապրիլյան դեպքերն են»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս, թե ով ինչի է պատրաստ, և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն: «Համենայնդեպս մի բան կարող եմ ասել, որ իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը նրանց համար, ովքեր դա չեն նկատել, փայլուն ձևի, անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ