24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին. «Ահաբեկչության վտանգ կա»

ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք:
 

Ըստ թուրքական «haber7» լրատվական կայքի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման համակարգ:

Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում, որ չնայած կովկասյան 3 երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ ԻՊ-ի դեմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչության ռիսկը ցածր է:

ԱՄՆ-ը զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում: Հայտարարության համաձայն, այս երկրում ահաբեկչության  հավանականությունը մեծ է, քանի որ Ադրբեջանում կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք ցանկացած պահի կարող են գործողություններ իրականացնել:

«Ադրբեջանում զբոսաշրջային վայրերում, սուպերմարկետներում, առևտրի կենտրոններում,  հյուրանոցներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում,  ռեստորաններում և այլ հանրային վայրերում ահաբեկչական հարձակման վտանգ կա»,-ասված է հայտարարության մեջ:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ