19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես երեկոյան բարձը կդնեմ բերանին, կխեղդեմ, ես էդպիսի տղա չունեմ. Վ. Ղուկասյան

«Իմ որդին ինչ-որ արել է, նա իր արածի համար պատասխան տվել է, առաջին հերթին օրենքի առաջ, ես զզվում եմ այն ծնողներից, ովքեր իրենց երեխաներին լկտի են դաստիարակում։ Այ կան չէ երես առած, հաբրգած, ամենաշատը ես զզվում եմ նմանատիպ երիտասարդներից, եթե իմ որդին նմանատիպ լինի, հավատացեք, ես երեկոյան բարձը կդնեմ բերանին կխեղդեմ, ես էդպիսի տղա չունեմ», – այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով օգտատերերի այն դիտարկումներին, թե իր տղան վախի մթնոլորտ է տարածում Գյումրիում։

Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե Ղուկասյանների անունը շատ է կապվում տարբեր սպանությունների հետ, և հարցին, թե հատկապես ո՞ր սպանության հետ առնչություն ունեն, Ղուկասյանը պատասխանեց. 

«Ճիշտն ասած, մեզի են սպանել, մենք ոչ մեկին չենք սպանել, մենք էնպիսի մարդ չենք, որ պատվեր տանք, պատի ծակից խփել տանք, միշտ մեր ապրածը ուրիշ է եղել, մեր ապրածը նա է եղել, որ ասել ենք՝ «թե քնած եք, արթուն կացեք», մենք էդպես նենգություն, դավաճանություն չունենք, և էս խաչն ու Ավետարանը, որպես վկա թող թափվի իմ էրեխեքի վրա, թե ես որևիցե մեկի նկատմամբ էդպես եմ արել, բայց ով էլ որ մեր գլխին է սարքում և այն 2007 թվականի սպանությունը, որ ջահել էրեխեքը մահացան, էդպես է, աշխարհի բանն է, դրա համար ասում է՝ «ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ բարեպաշտ, վախկոտին՝ կտրիճ, տգետին՝ հանճար, տգեղին՝ չքնաղ, իսկ պոռնիկին՝ կույս», ինչ ասեմ, բան չունեմ ասելու, ոչ էլ ուզում եմ բորբոքվել, ասում է՝ «եթե սոխ չես կերել, սիրտդ թող չմռմռա» ու էդպես էլ ես ապրում եմ»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ