24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Չարչարում էին, մատերս էին կոտրում, եղունգներս՝ քաշում…».Ապարանցի Պավլիկը մանրամասնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների»  գործով դատական նիստը:

Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստում ցուցմունք տալու համար բերվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը:

Գործով պաշտպան Տիգրան Եգորյանը Մանուկյանին հարցրեց, թե 2015թ. եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում արդյոք իրենց ծավալած գործողությունները նպատակ են ունեցե՞լ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչներին զենքի գործադրմամբ վնասներ պատճառելու, իշխանությունը բռնի ուժով տապալելու:

«Այս գործը շինծու է: Այդ ժամանակ իրականացված միտինգը թույլատրված է եղել քաղաքապետարանի կողմից: Մեր ոչ մեկի բնակարանից ոչ մի բան չկարողացան գտնել, ինձ անկողնուց հանել, բերել են, հետո բաց թողեցին: Կնոջս հետ քնած էի, դա հանցա՞նք է»։

Պավել Մանուկյանը նախագահող դատավորին դիմում էր «դու»-ով: Դատավոր Տաթևիկ

«Այդ դեպքում Ձեզ ինչպե՞ս դիմեմ, սիրելիս…»,-հարցրեց Մանուկյանը:

 «Դատարանին դիմում են՝ հարգելի դատարան»,-պարզաբանեց դատավորը:

«Է, հարգելի թողե՞լ եք, որ հարգելի ասեմ: Եթե Ժիրայր Սեֆիլյանի պես մեծությանը ամբաստանյալ ես անվանում դու, ես դատարան բառը քեզ չեմ ասի, ելնելով դրանից՝ ես հարգալից եմ դիմում քեզ, աղջիկս»,-արձագանքեց Պավլիկ Մանուկյանը:

Գործով ամբաստանյալ  Գևորգ Սաֆարյանը Պավլիկ  Մանուկյանին խնդրեց պատմել Շուշիի բանտում գտնվելու օրերի մասին, ինչին ի պատասխան Մանուկյանը նշեց. «Չարչարում էին, մատերս էին կոտրում, եղունգներս՝ քաշում, բայց դա անում էր թշնամին: Նրանցից սպասելիք չունեի: Հիմա էլ կրակել են ոտքերիս: Այս ոտքերն ինձ պետք չի, ձեզ է պետք: Ես ողջ ընտանիքս եմ զոհասեղանին դրել, եթե կա մի բան, որ չեմ դրել, ասեք»:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ