27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Haberturk հեռուստաընկերության հերթական ապատեղեկատվությունը

Թուրքական Haberturk հեռուստաընկերությունը օգտագործել է հայտնի «Պատվոմեդալ» վիդեո խաղի հատվածները որպես Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ապացույց, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Հունվարի 24-ին թուրքական Haberturk հեռուստաընկերությունը հեռարձակեց մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ իրականացվող Թուրքիայի զինված ուժերի հատուկ գործողությունների ապացույց:

Փորձագետներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը, ինչևե, արագորեն նկատեցին, որ հրապարակված տեսնայութը իրականում վերցված էր «Պատվո մեդալ» հայտնի վիդեո խաղից, որտեղ գործողությունները տեղի են ունենում Աֆղանստանում:

Թուրքիան, սակայն, միակ պետությունը չէ, որը վիդեո խաղերից վերցված տեսանյութերը ներկայացնում է որպես արժանահավատ լրատվություն և իրականություն:

Polygraph.info-ի փոխանցմամբ՝ 2017 թվականի նոյեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր այդ նույն տեսանյութը, որի նպատակն էր ապացուցել, որ Սիրիայում ԱՄՆ-ը աջակցում է «Իսլամական պետությանը»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսին Թուրքիան սկսեց ռազմական գործողություններ իրականացնել հյուսիային Սիրիայի Աֆրին շրջանում, որը շարունակում է գտնվել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցությանվեր ահսկողություն ներքո, որի ռազմական թևը համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը կարևոր դեր ունեցավ 2017 թվականի հոկտեմբերին Դաեշի դե ֆակտո մայրաքաղաք համարվող Ռաքքայի ազատագրման գործողությունների ընթացքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ