24 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2021
KFC

Աֆրինում քրդերի դեմ գործողությունները Թուրքիայում համարում են «ջիհադ»

ali_erbas

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ Ալի Էրբաշը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին: 

Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նա Թուրքիայի բանակի գործողությունները Աֆրինում որակել է որպես «ջիհադ» («սրբազան պատերազմ»):

Թուրքիայի Քոջաելի քաղաքում Ղուրանի ընթերցանության կուրսերի բացման արարաղության ժամանակ նա մասնավորապես ասել է. «Մեր նահատակների հոգիներին հանգստություն լինի, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Մենք այստեղ Ղուրանի կուրսեր ենք անցկացնում, իսկ այնտեղ՝ Աֆրինում  շարունակում ենք իրականացնել Ջիհադ»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ