25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հավատում եմ, որ Հայաստանը կքայլի ճիշտ ուղղությամբ. Սվիտալսկի

Խորհրդարանական ընտրությունների մասին «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի դիտորդական առաքելության զեկույցի ներկայացման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ իրենք քաջալերում են քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին՝ նախապես մտածել՝ մինչ հաջորդ ընտրական գործընթացը:

Դեսպանը նշեց, որ տեղյակ է՝ որոշ քաղաքական կուսակցություններ աշխատում են ընտրական գործընթացի զարգացման իրենց տեսլականի ուղղությամբ, դա քաջալերող է, բայց դրանք պետք է օրենսդրական կարգավորում ստանան:

Պյոտր Սվիտալսկին  հույս ունի, որ վստահության մթնոլորտի ձևավորման արդյունքում մի օր Հայաստանին պետք չեն լինի տեսախցիկներ, նույնականացում, ցուցակների հրապարակում: «Հավատում եմ, որ Հայաստանը կքայլի ճիշտ ուղղությամբ»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ