20 Հոկտեմբերի, Saturday, 2018

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կլինի շարունակական

1DX_3015

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանայինտնօրենի տեղակալ Կարլո Սկարամելլային,  քաղաքականության և ծրագրերի վարչության ղեկավար Դեվիդ Ռիկեմբախին, հայաստանյանգրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային: Ողջունելովհյուրերին՚ նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը, մասնավորապես, «Կայունդպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՊՀԾ-ին՚ տարիներ շարունակ ՀՀ դպրոցներինտրամադրվող աջակցության համար: Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցականսնունդ» ծրագիրն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև կրթադաստիարակչական լուրջ բաղադրիչ: Լևոն Մկրտչյանը կարևորել էՊարենի համաշխարհային ծրագրի հարուստ փորձի տեղայնացումը Հայաստանում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մեր երկրիարդյունավետ փորձը փոխանցել ծրագրով հետաքրքրված այլ երկրների: Նախարարը հույս է հայտնել, որ ՊՀԾ-ի հետ համագործակցությունըկլինի շարունակական՚ մեկ անգամ ևս ընդգծելով ծրագրի աշխատանքի բարձր չափանիշները:

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները, իրենց հերթին կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծելեն, որ ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են 2019-23 թթ. Պարենիհամաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև համաձայնեցված ռազմավարական ծրագրի ընդունման անհրաժեշտությանը, ինչպեսնաև կարևորել ծրագրի հետևողական շարունակականությունը՚ մինչև ՀՀ բոլոր մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի փոխանցումըՀՀ կառավարությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջևհամագործակցության զարգացմանը:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ