16 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Գործողությունը ցանկացած պահի կարող է սկսվել. Էրդողանը՝ Աֆրին ներխուժելու մասին

erdogan_angry_600x360

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ցանկացած պահի կարող են ներխուժել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող, սահամանամերձ Աֆրին շրջան:

Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» զինված ուժերին՝ YPG-ին:

«Թուրքիայի զինված ուժերը ամենակարճ ժամանակահատվածում  Աֆրինի և Մանբիչի հարցը լուծելու են:  Գործողությունը ցանկացած պահի կարող է սկսվել: Այնուհետև այլ շրջանների հերթն է գալու: Գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ոչ մի ահաբեկիչ չմնա»,-ըստ թուրքական  «TRThaber» լրատվամիջոցի՝ ասել է Էրդողանը:

Ըստ նրա՝ Թուրքիայի համար անընդունելի է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ օգտագործում են Սիրիայի քրդերին, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական: Էրդողանը ասել է, որ իրենք չեն կարող հանդուրժել, որ մի ահաբեկչական կազմակերպությանը օգտագործվում  է մեկ ուրիշի դեմ:

Անդրադառնալով այն  տեղեկությանը, թե ԱՄՆ-ն  պատրաստվում է քրդական նոր զորախումբ ստեղծել՝ «Հյուսիսային բանակ» անվամբ, Էրդողանը նշել է, որ  դա իրենց կողմից կորակվի որպես «դավաճանական քայլ»:
 

«Մեր կոչը մեր  դաշնակիցներին , բարեկամներին հետևյալն է. մի կանգնեք մեր ճանապարհին ահաբեկիչների և մարդասպանների հետ պայքարում: Հակառակ դեպքում մենք պատասխանատու չենք հնարավոր հետևանքների համար: Թող նրանք պոկեն իրենց համազգեստներից ահաբեկչական կազմակերպությունների զինանշանը,  այլապես մենք ստիպված կլինենք նրանց  էլ թաղել ահաբեկիչների հետ միասին»:

Հիշեցնենք, որ մի քանի անգամ ամերիկացի զինվորները իրենց համազգեստի վրա փակցրել էին YPG-ի զինանշանը, ինչը մեծ  դժգոհություն էր առաջացրել Թուրքիայում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ