04 Մարտի, Հինգշաբթի, 2021
KFC

Առաջին հաճախորդին պետք է զեղչ անել․ ժողովրդական ավանդույթներ՝ կապված հունվարի 1-ի հետ

orig-1514566976761894362c0b2feab9dd071c5e78dafb

Հին Ռուսաստանում հունվարի 1-ը, բացի Ամանորից, համարվում էր Սուրբ Բոնիֆացիոսի օր։ Ու չնայած սա տոնական օր է, մինչ օր հավատացյալներն այս օրը գնում են եկեղեցի՝ աղոթելու, այս սրբին, նրանք նրան համարում են հիվանդություններից պահպանող։

Տարբեր երկրներում տարբեր ավանդույթներ կան՝ կապված հունվարի մեկի հետ։

Շատ երկրներում այս օրը կապված էր բերքատվության հետ։ Եթե Նոր տարվա առաջին օրը աստղաշատ էր եւ առանց ամպերի, ապա տարին բերքառատ կլինի։

Հունվարի մեկի եղանակի հետ կապում էին նաեւ այն, թե ինչպիսին կլինի ամռան առաջին օրը։

Ընդունված է կարծել, որ հունվարի մեկին չի կարելի շատ աշխատել, այլապես ողջ տարին կանցնի ծանր։

Չի կարելի հունվարի մեկին աղբը թափել՝ ողբերգությունից խուսափելու համար։

Եթե հունվարի մեկին առեւտրով եք զբաղվում, պետք է զեղչ անել առաջին գնորդին, այդպիսով ողջ տարի եկամուտ կունենաք։

Նոր տարին պետք է դիմավորել նոր հագուստով, որպեսզի տարվա մեջ լավ տրամադրություն շատ ունենաք։

Եթե հունվարի մեկին դրսում տաք է, լավ բերք կլինի։

Եթե հունվարի մեկին մանր ձյուն է գալիս, ցորենի բերքն առատ կլինի։

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ