26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանի ակտիվացումը ղարաբաղյան հարցում պատահական չէ. 168 Ժամ

«Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ:

Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով՝ որպես ազնիվ և խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»,-այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ վերլուծելով իրանական մամուլին տված՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը:

Ըստ նրա՝ իրանական մամուլում ղարաբաղյան թեմայի ակտիվացման համար մի քանի պատճառ կա: «Առաջինը՝ ապրիլյան պատերազմը և սահմանների փոփոխության վտանգը, երկրորդը՝ Իրան-Իսրայել շարունակական հակասությունները և Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությունը:

Ադրբեջանից ստացվող ազդակներն Իրանին ստիպում են կարծրացնել դիրքորոշումը որոշ հարցերում, և ԼՂ հակամարտությունն այդ հարցերից մեկն է դառնում ամենայն հավանականությամբ, դա նաև լծակ է, թեև Իրանն այստեղ դերակատարություն չունի, բայց Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում»,- ասել է նա:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ