27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կլինեն «տղամարդիկ», որ բժիշկ ծեծելը մեծ տղամարդկություն կհամարեն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հիմնական զեկուցող Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե չի կարծում, որ խնդիրը երկակի է և դժվար լուծելի:

«Երբեմն բժիշկն էլ կարող է դրդապատճառ հանդիսանալ, որպեսզի պացիենտը կամ բարեկամները բռնություն կիրառեն»,-ասաց նա:
Պատգամավորը համաձայնվեց, թե մյուս կողմից էլ կարող է լինել և հոգեկան խանգարումներով այցելու, կամ քրեական տարր, որը բռնության կդիմի:

«Այդ դեպքում չե՞ք մտածում ապահովել բժիշկներին տեսախցիկներով կամ ձայնագրող ապարատներով, որ հետագայում արդարությունը լինի, որ իրոք մեղավոր պատժվի»,-հարցրեց նա:

Կարեն Ավագյանը նշեց, որ տեսախցիկների հետ կապված, եթե նախաձեռնություն լինի՝ կմիանա:

«Մեր խնդիրը բացառապես կանխարգելելն ու պաշտպանելն է, կլինեն «տղամարդիկ», որ բժիշկ ծեծելը մեծ տղամարդկություն կհամարեն, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասաց նա:

Նշենք, որ նախագիծը սահմանում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է  տուգանքով` նվազագույն աշխատավարձի  երեք հարյուրապատիկից  հինգ հարյուրապատիկի չափով: Վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքի դեպքում պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ