25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չկրակի

Հակամարտության կարգավորման հնարավորություն այսօր չկա. Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով արցախյան հիմնախնդրից: Նա նկատեց, որ այս պահին հայկական ու ադրբեջանական կողմերի դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ որևէ հույս, որ առաջիկայում, մոտ ապագայում հարցը կարող է լուծվել, որ  փոխզիջում կարող է լինել,  չկա:

«Ես կարծում, որ ներկայիս  իրավիճակը, երբ և բանակցում են, և կրակում, երբ զինվորներ են զոհվում, խաղաղ բնակիչների ուղղությամ են կրակում, կշարունակվի: Ամենևին էլ պատահական չէ, որ Ադրբեջանն այդպես է տանում իր քաղաքականությունը: Մի կողմից՝ Ադրբեջանը չի կարող դուրս գալ բանակցային գործընթացից, որովհետև ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ իրենք պատրաստ են շարունակել բանակցությունները, իսկ մյուս կողմից էլ հարկավոր է սեփական ժողովրդին ցուցադրել, թե ինչ թշնամի ունեն»,-հավելեց նա:

Քաղաքագետը հարցնում է՝ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չկրակի և չփորձի պահպանել լարվածության որոշակի մակարդակ: Այս դեպքում, ըստ նրա, բոլորը կմոռանան Ղարաբաղի մասին, ինչից  միջազգային խաղացողները էլ գոհ կլինեն: «Ադրբեջանին սա ձեռք չի տալիս, ադրբեջանցիները կրակում են՝ հիշեցնելու աշխարհին Ղարաբաղի մասին և պահպանելու հետաքրքրությունն այս խնդրի հանդեպ»,-եզրափակեց նա: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ