26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցավոտ լուծում՝ նաեւ Ադրբեջանի համար. Ժամանակ

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է Ռուսաստանի պետական հու­մանիտար գիտությունների ինս­տիտուտի պրոֆեսոր, քաղաքա­գետ Սերգեյ Մարկեդոնովը:

– Իսկ ինչո՞ւ պիտի Ադրբեջա­նը «շահագրգռված» լինի թու­լացնելու լարվածությունը շփման գծում՝ ինչպես հայ­տարարվեց Ժնևի հանդիպու­մից հետո:

– Ադրբեջանը ոչ թե շահագրգռ­ված է թուլացնելու կամ բարձ­րացնելու լարվածությունը, այլ շահագրգռված է պահպանելու նյարդային վիճակը, որովհետև եթե չլինի այդ նյարդայնությունը, Ղարաբաղի թեմայի մասին կմո­ռանան, այն լրջորեն չեն քննար­կի: Չեմ կարծում, որ խոսքն այն մասին է, որպեսզի կողմերը սկզբունքորեն պատրաստ լինեն ինչ-որ քայլերի: Պետք է հասկա­նալ մի պարզ բան, որ կարգա­վորման հասնելու համար անհ­րաժեշտ է կողմերի պատրաստակամությունը՝ փոխզիջումներ անելու: Հիմնարար սկզբունքնե­րը բխում են փոխադարձ զի­ջումներից: Եվ դա իրականացնելու համար անհրաժեշտ է կող­մերի ցանկությունը, ինչպես նաև միջնորդների պատրաստա­կամությունը՝ ճնշում գործադրելու կողմերի վրա: Իսկ միջնորդ­ների պատրաստակամությունն այսօր գտնվում է նվազագույն մակարդակի վրա:

Այո, Ղարաբաղի հարցում նրանք ունեն ընդհանուր հայացքներ, բայց նրանք հակասություններ ունեն միջազգային բազմաթիվ թեմա­ների շուրջ, և չկա վստահու­թյուն, ցանկություն ճնշում գործադրելու կողմերի վրա, որովհետև Ղարաբաղի հարցը Ռու­սաստանի անվտանգության թիվ մեկ խնդիրը չէ, առավել ևս թիվ մեկ խնդիրը չէ ամերիկյան ու եվրոպական անվտանգու­թյան համար: Կարևոր հարց է, բայց այնպիսի առաջնահերթություն չէ, որպեսզի հանուն դրա ամեն ինչ մի կողմ դնեն և սկսեն լրջորեն զբաղվել հիմնախնդրի կարգավորման հարցով: Հետևաբար «ոչ պատերազմ, ոչ խա­ղաղություն» այս վիճակը եղել է և կլնի դեռ երկար ժամանակ:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի նախագահի հայ­տարարությունը, թե «Արցա­խի հարցում լինելու է ցավոտ լուծում»: Իսկ հանդիպումից օրեր անց նա ասաց, որ «կա՞մ բանակցում ենք, կա՞մ կրա­կում»: Գուցե նախագահներն իսկապես պայմանավորվել են ինչ-որ կերպ ակտիվացնե՞լ բանակցությունները հիմ­նախնդրի կարգավորման ուղղությամբ: 

– Վստահ չեմ, որ տվալ թեզի հռչակումը նշանակում է, թե կլի­նեն գործնական քայլեր: Նա­խագահները խոսում են ոչ միայն այն նպատակով, որ մենք լսենք նրանց, այլ որպեսզի նրանց լսեն նաև համանախագահները: Նրանք փորձում են ցույց տալ, թե ով է ավելի շատ պատրաստ փոխզիջումների: Կրկնում եմ՝ փոխզիջումներն անխուսափելի են:

Եթե խոսում ենք հիմնախնդրի հանգուցալուծման մասին, ապա այդ որոշումներն ամեն դեպքում կայացվելու են, և Ադրբեջանը ևս անելու է փոխզի­ջումներ: Պետք չի մտածել, որ եթե նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր կողմից լինելու են «ցավոտ լուծումներ», ապա դա չի վերաբերում Ադրբեջանին: Ադրբեջանը չի կարող վերա­դարձնել իրադրությունը 1988 թվականին կամ ինչ-որ «ոսկե դարաշրջանի»: Ցավոտ լուծում­ներն անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ դրանք լինելու են այսօր և այստեղ:

Ուզում եմ ևս մի հանգամանք ավելացնել, որ հանրությունը ևս պատրաստ չէ «ցավոտ լուծում­ների»: Հատկապես հայկական տիրույթում դրանք ընկալվում են որպես ճնշման ներքո կայաց­ված որոշումներ: Զիջումներն այսօր ընկալվում են որպես Քա­ռօրյա պատերազմի հետևանք, և եթե զիջումներ արվեն, դրանք ընկալվելու են ոչ թե բարի ցան­կություն կամ գիտակցություն, որ հիմնախնդրի լուծումը կարող է ռազմավարական օգուտներ տալ, այլ որպես թուլության դրսևորում՝ ճնշման հետևան­քով, և դժվար թե որևէ մեկն ու­զենա դիմել այդ քայլին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ