Սիրել, չի նշանակում հաճոյախոսել, քծնել
Աղավաղվել են սիրո կերպերը. սիրել, չի նշանակում հաճոյախոսել, քծնել, գլուխը շոյել կամ անհարկի ծափահարել: Մեծագույն և Կատարյալ Սերը Հիսուս Քրիստոս խարազանով տաճարից դուրս արեց այն պղծողներին:Մեր երեխային սիրելով
` սաստում ենք, հանդիմանում ենք, հարկ եղած դեպքում հակառակ իր կամքի տանում ենք բժշկի, քանի որ այն բխում է իր շահերից:
Աղավաղված են սիրո տեսակները մեզանում: Սիրել նշանակում է անձի բարիքի համար հոգ տանել, նրան վատություն չկամենալ, չար չխորհել նրա մասին և հոգևոր կապի մեջ լինել նրա հետ: Մարդկային հարաբերություններում առաջնորդվենք հնդիկ բանաստեղծի այս տողերով,
Ո՛վ Տէր, եթե ուրիշներին նեղացնեմ, տո՛ւր ինձ քաջություն ներողություն խնդրելու, իսկ եթե ուրիշներն ինձ ցավեցնեն, տուր ինձ քաջություն ներելու: