25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլյան պատերազմից հետո էլ, առաջիկա տասնամյակում էլ. Հայկական Ժամանակ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին նեւ՚կա Էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոողովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությամբ նշվում էր, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր. ինչպես նաեւ ձեոք է բերվել պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբեր ամսին կայցելեն տարածաշրջան։

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասաց, որ նախագահների հանդիպմւսն հստակ ժամկետները դեոեւս անհայտ են, եւ դրա մասին անմիջապես կտեղեկացնեն, հենց հստակ լինի։ Իսկ հարցին ի՞նչ ակնկալիքներ կան նախագահների հանդիպումից, Բալայանը պատասխանեց.

«Մենք բազմիցս ասել ենք, մեկ սնգամ եւս կրկնեմ՝ հանդիպումները օգտակար են նրանով, որ երկխոսությունը պետք է շարունակել, քա­նի որ բանակցություններին այլընտրանք չկա։ Նույն ակնկալիքն էլ ունենք առաջիկա հանդիպումից: Հարցին՝ արդյոք Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ, մոտեցումներում ու փաստարկումներում փոփոխություններ սպասվո՞ւմ են, Բալայանը պատասխանեց, թե ամեն դեպքում այս փուլում դետալները հրապարակման ենթակա չեն։

«Բանակցություններից առաջ ոչ ոք չի ասում, թե գնալու է ինչ ասի, կամ անի։ Բանակցային դիրքորոշումը բանակցություններից առաջ չեն հրապարակում»,- ընդգծեց Տիգրան Բալայանը։ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սեպտեմբերի 25-ին լրագրողներին ասաց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են բանակցային գործընթացը պահպանել, քանի որ այն անհրաժեշտ է՝ չնայած որ հիմա հիմնախնդրի կարգավորմանը սպասելն անիրատեսական է. «Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ չնայած միջագգային հանրությանը նյարդայնացնում է, սակայն համարել, որ դա պատճառ կդառնա, որ Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը լուծի հայկական կողմի օգտին, չի կարելի։ Ադրբեջանին հիմա դժվար է ինչ-որ բան ստիպելը։ Փաստ է, որ իրականում հանդիպումների նպատակը հանդիպում կազմակերպելն է ընդամենը ու փորձելն է այնպես անել, որ Մինսկի խմբի ֆորմատը շարունակի աշխատել»,– ասաց Իսկանդարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ