27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատուհա՞ս. Իրավունք

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նսւխարարության շենքի մոտ մի խումբ քաղա­քացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժզոհելով, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում դիալիզ ստացող քաղաքացիներին իրազեկել են, թե սեպտեմբերի 10-ից դիալիզի համար պետք Է վճարեն, քանի որ ոչ ավել, ոչ պակաս պետպատվերը վերջացել Է։ Ստեղծված իրավիճակի մասին երեկ՝ կառավարական նիստից հետո, պարզեցինք առողջապահության նախարար Լեւոն  Ալթունյանի տեսակետը։

Այդ առումով նախարարությունը տարածել Է իր կարծիքը։ Երեւի, մի քիչ չլուսաբանված մնաց, բայց 2-3 շաբաթ առաջ կառավարության որոշմամբ՝ կատարվելէ պետպատվերի վերաբաշխում, եւ եւս
280 մլն դրամ տրվել է՝ դիալիզի հիվանդներին օգնելու նպատակով։ Սա նախատեսում է մոտավորապես՝ 11 հազար սեանս, որը պետք է օգնի 200 հիվանդի։ Իսկ ձեր նշած ակցիան տեղի է ունեցել այդ որոշումն ընդունելուց ուղիղ մեկ շաբաթ հետո։ Այնպես որ, ինչ վերաբերում է ակցիային, ոչ մի այլ նպատակ, բացի հասարակության թերիրազեկումից, այլ խնդիր չեմ տեսնում։

– Պարոն նախարար, այդուհանդերձ, կարելի է ասել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնն ինքնագործունեությամբ է զբաղված, քանի որ հիվանդներին հայտարարել է, թե այսուհետ դիալիզի համար պետք է վճարեն։

 -Ճիշտն ասած, այդ հարցով զբաղվում են համապատասպան ատյաններն ու բաժինները։ Ես՝ որպես առողջապահության նախարար, մտահոգ եմ բնակչության առողջության համար, եւ ոչ թե թերիրազեկումների։

– Բայց այս դեպքում ոտնահարվել է հենց հիվանդների իրավունքը։

 -Կարճ ժամանակում այդ իրավունքները վերականգնվել են, եւ մարդիկ ստացել են իրենց ծառայություններն անվճար։ Կւսրծում եմ՝ եւ հասարակությունը, ե ւ հիվանդանոցի ադմինիստրացիան
պետք Է հետաքրքրվեն օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնք ցուցաբերում Է այսօր նախարարությունը։ Այսօր մենք գտնվում ենք առողջապահական ոլորտի բւսրեփոխումների շրջանում եւ բազմիցս ասել ենք, որ այս անցումային փուլերը բավականին դժվար կլինեն…

– Ի դեպ, Աստղիկ» բժշկական կենտրոնի որոշ հիվանդներ էլ պնդում են, որ հենց նախընտրական շրջանում է պետպատվերի բաշխումը վերջացել։ Չե՞ք պատրաստվում ուսումնասիրել, թե ի՞նչ է իրականում կատարվում այնտեղ։

 Համաձայնեք, որ նախընտրական շրջանում լինի ընտրական, թե հետընտրական, բոլոր բուժօգնություն ստացած­ները ՀՀ քաղաքացիներ են եւ բոլորը կա­րիք ունեին բուժման։ Ի՞նչ տարբերություն, թե երբ Է կատարվել։

– Բայց խոսքն այն մասին է, որ այդ շրջանում պետպատվերից օգտվել են ոչ թե նրանք, որոնց օրենքով հասնում է, այլ նրանք, ովքեր պոտենցիալ ընտրողներ էին…

 Նախարարությունը հիմա աշխատանք Է կատարում, որպեսզի պետպւստվեր բաշխելու բանաձեւը դառնա թա­փանցիկ եւ հասկանալի բնակչության եւ ԶԼՍ-ների համար։ Ինչ վերաբերում Է ձեր ասածին, այսօր այդ հարցով զբաղվում Է Վերահսկիչ պալատը, եւ նա իր պատաս­խանը կտա։

Օրվա ուշագրավ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ