26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզպետարանը չօգնեց, բայց նպատակիս հասա. Վանաձորում կայացավ summer camp-ը

Summer camp (ամառային ճամբար) ասվածը հայտնի է շատերին: Հայաստանում նրանք այդքան էլ լայն տարածում չունեն, սակայն դեռ նախորդ տարի վանաձորցի  դպրոցականներին հնարավորություն տրվեց մասնակցություն ունենալ նման մի ճամբարի:

2016 թվականի ամռանը Վանաձորում առաջին անգամ ամերիկյան WIESCO հասարակական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում  կայացավ անգլերենի ամառային ճամբար Վանաձորի  թիվ 5 ավագ դպրոցում: «Համագործակցության սկիզբը դրվել է իմ կողմից: Ծանոթությունս կազմակերպության ներկայացուցիչների հետ կայացել է Լիտվայի Շյաուլյայ քաղաքում, որտեղ անց էր կացվում նմանատիպ ճամբար, եւ ինձ բախտ վիճակվեց դառնալ կազմակերպության կամավորը”,- Henaran.am-ին պատմում է Հայաստանում ճամբարի կազմակերպիչ եւ համակարգող Աստղիկ Շահվերդյանը:20979670_1511375295576766_1795468595_n

Հայաստան վերադառնալուց հետո Աստղիկը կապ է պահել նրանց հետ, ապա հայտնել իր ծննդավայրում՝ Վանաձորում եւս նման ծրագիր իրականացնելու  ցանկության մասին: «Եվ այսպես, նախորդ տարի առաջին անգամ կազմակերպության ներկայացուցիչները ժամանեցին Հայաստան: Եթե անկեղծ, բավական վախեր ունեին, քանի որ Հայաստանի մասին գրեթե ոչինչ չէին լսել, առաջին անգամ էին այս տարածաշրջանում, ասում էին՝ «դուք Թուրքիային ու Սիրիային մոտ եք գտնվում, վտանգավոր տարածաշրջան է ու պատերազմական գոտի», սակայն ես ներկայացրի միջազգային կազմակերպությունների հարցումների արդյունքները, որոնց համաձայն Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից է համարվում, համոզեցի, եկան»,-ժպտալով ասում է Աստղիկը:20979847_1511371148910514_1086747325_n

Ճամբարը ցերեկային է, WIESCO-ն նմանատիպ ճամբարների բազմամյա փորձ ունի Լատվիայում, Լիտվայում, Մակեդոնիայում, Լեհաստանում, Բրազիլիայում, ՌԴ-ում: «Ճամբարները տևում են 2-3 շաբաթ, հիմնականում ցերեկային են, իրենցից ներկայացնում են զբաղվածության կենտրոններ, որտեղ երեխաները ընթերցում են, գրավոր աշխատանքներ են գրում, երգում են, խաղեր են խաղում, միջոցառումներ են կազմակերպում, պարզապես այդ ամենը, մայրենի լեզվի փոխարեն, անգլերենով է, ինչի արդյունքում, նրանք համատեղում են ընդհանուր զարգացվածության գործընթացը եւ հետաքրքիր ժամանցը օտար լեզվի վարպետություն ձեռք բերելու հետ: 20979579_1511371158910513_830293678_nԻնչ վերաբերում է կազմակերպչական մասին, ապա ընդունող և հյուրընկալող կողմերն ունեն իրենց պարտավորությունները: WIESCO-ի ուսուցիչներն իրենք են գնում ավիատոմսերը, դպրոցական բոլոր անհրաժեշտ պարագաները (նաեւ մի շարք նվերներ՝ որպես խրախուսանք մրցույթներում հաղթող երեխաներին), իրենց հետ այդ ամենը բերում են ԱՄՆ-ից, իսկ հյուրընկալող կողմը պարտավոր է ապահովել ուսուցիչների կացարանը,  նախաճաշն ու ճաշը, ինչպես նաեւ էքսկուրսիաներ կազմակերպել՝ հյուրընկալող երկրի մշակույթին ծանոթացնելու նպատակով:20986119_1511370428910586_1056445680_n

Նախորդ տարի նախատեսված 65 մասնակցի փոխարեն 89-ն է եղել, այս տարի 90 հոգու փոխարեն՝ 100: «Չնայած նախորդ տարի առաջին անգամն էր, բայց 6 ուսուցիչներն էլ տպավորված էին և հեռանալուց 2 ամիս հետո նրանք տեղեկացնում են, որ ճամբարի մասին հաշվետվության ներկայացնելու ընթացքում շատ ուսուցիչներ են սկսել հետաքրքրվել Հայաստանով, եւ որ իրենք  անպայման վերադառնալու են: Եվ այս տարի վերադարձան՝ կրկնակի կազմով՝ 7 ուսուցիչ, 5 երիտասարդ կամավոր:20939026_1511370425577253_1178961002_n 20938956_1511371132243849_1583502486_n 20938807_1511370435577252_603939551_n

Ծրագրի կազմակերպման միակ մեծ խնդիրը դրամական միջոցներ հայթայթելն էր: Սովորաբար նմանատիպ ճամբարները վճարովի են, այսինքն կազմակերպող դպրոցը կամ կազմակերպությունը երեխաների հավաքած գումարով է հոգում ծախսերը: Հայաստանում կազմակերպման կարեւոր նախադրյալ էր, որ ճամբարը բացարձակապես անվճար լինի վանաձորցի երեխաների համար՝ նկատի ունենալով քաղաքի բնակչության ոչ բարեկեցիկ ապրելակերպը: Նախորդ տարի ինձ աջակցեցին Լիտվայի հայ համայնքի վանաձորցիները, այս տարի ոչ մի տեղից օգնություն չկար, ես էլ մենակ՝ մի ամբողջ թիմի փոխարեն,  հովանավոր էր պետք գտնել, ինչը տևեց մոտ 6-8 ամիս»:

Աստղիկն ասում է, որ դիմել է մի շարք կազմակերպությունների, օրենսդիր մարմնի անդամների, սակայն ապարդյուն. ոչ ոք հետաքրքրված չի եղել այս ծրագրով: «Որոշեցի, որ գոնե ճամբարի համար տարածքը՝ դպրոցը անվճար գտնեմ, քանի որ նախորդ տարի վարձակալել էինք»,-նշում է Աստղիկն ու հավելում, որ Լոռու մարզպետարանից այս խնդրանքին էլ ընդառաջ չեն գնացել: «Երբ իրավիճակը ներկայացրեցի WIESCO-ի նախագահ Ջորջ Հըրշին, նա հայտնեց, որ «Հայաստանում ճամբարն անպայման կայանալու է, եթե նույնիսկ կազմակերպությունը ստիպված լինի իր վրա վերցնել նաեւ հյուրընկալող կողմի ծախսերը», ինչը կազմակերպության ճամբարների փորձի մեջ առաջին անգամ էր: Ես էլ խոստացա, որ իմ կողմից եւս որոշակի ներդրում կանեմ եւ կփորձեմ անվճար դպրոց գտնել, բայց..

Այսպես, Աստղիկ Շահվերդյանը դիմել է Լոռու մարզպետարան, որպեսզի հնարավորության դեպքում տրամադրեն թիվ 3 դպրոցը մոտ 2 շաբաթով: «3-րդ դպրոցից մասնակիցներ ունեինք, և նրանք ասել էին, որ տնօրենը շատ լավ է ընդունել, պատրաստ են եղել տարածք տրամադրել, բայց գնում եմ մարզպետարան, բացատրում եմ իրավիճակը, որ գումար չունեմ վարձակալելու համար: Ինձ սկզբում  նախնական դրական պատասխան են տալիս մարզպետարանի Կրթության բաժնի պետն ու նրա օգնականը, ապա սկսում են ձգձգել, պահանջում են նամակ գրել Կրթության և գիտության նախարարությանը (թեեւ նախորդ տարվա փորձից ես տեղյակ էի, որ նախարարությանը գրելու կարիք կա միայն ավագ դպրոցի տարածք օգտագործելու դեպքում), որտեղից ինձ զանգահարում են, ողջունում ծրագրի գաղափարը, սակայն ասում, որ 3-րդ դպրոցը հիմնական դպրոց է և մարզպետարանի ենթակայության տակ է, նրանք էլ հենց պարտավոր են զբաղվել այդ հարցով: Հավանաբար, մտածել են, որ եթե նախորդ տարի կարողացել եմ վարձակալել, այս տարի էլ պիտի վարձակալեի, և երբ հասկանում են, որ գումար չունեմ, ինձ կանչում են մարզպետարան ու ասում, որ իբր թե այդ դպրոցում նշված օրերին այլ միջոցառումներ կան: Դպրոցի տնօրենի հետ զրույցի ընթացքում պարզում եմ, որ նա տեղյակ չէ վերոնշյալ միջոցառումների մասին՝ մարզպետարանի նշած ժամկետից ընդամենը 5 օր առաջ: Ավելին, նախորդ օրը ես մանրամասն զրույց էի ունեցել նրա հետ, ներկայացրել ծրագիրը, եւ նա մեծ սիրով համաձայնել էր տրամադրել դպրոցի անհրաժեշտ տարածքը՝ վստահ լինելով, որ դպրոցն ազատ է այդ ընթացքում: Քանի որ անչափ կիրթ եւ խելամիտ կին է, նաեւ նշեց, որ իր համար պատիվ է այն փաստը, որ ես հենց իր դպրոցն եմ ընտրել նման ծրագրի համար»,-ներկայացնում է ծրագրի համակարգողը:20938764_1511371318910497_784360763_n

Արդյունքում, WIESCO-ի տրամադրած դրամական միջոցներին հավելում եմ նաեւ իմ խնայողությունները, ինչպես նաեւ երեխաների հավաքած փոքրիկ գումարը, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում կրկին վարձակալել 5-րդ դպրոցը եւ հոգալ մնացած ծախսերը որոնց համար այլեւս չէի կարող դիմել ամերիկացիներին: 

«7 ամերիկացի ուսուցիչ, նրանց օգնականները օվկիանոս են անցնում, ժամանում Հայաստան, նման միջոցառում է կազմակերպվում երեխաների համար, ինչի կարիքը վանաձորցի դպրոցականները շատ ունեն, իսկ մարզպետարանը ոչ մի օգնություն չի ցանկանում ու չի տրամադրում, այնինչ նման բաներով պարտավոր է զբաղվել հենց մարզպետարանի կրթության վարչությունը: «Անկեղծ ասած, չեմ հիշում, որ իմ դպրոցական տարիների ընթացքում կամ դրանից հետո Լոռու մարզպետարանը երբեւէ աչքի է ընկել նմանատիպ նախաձեռնություններով: Ամենազվարճալին այն է այս պատմության մեջ, որ ճամբարի փակման օրը տարբեր դպրոցների ուսուցիչներից տեղեկանում եմ, որ մարզպետարանը հարցում է ուղարկել Վանաձորի բոլոր դպրոցներ` պարզելու hամար, թե որ դպրոցում են պատրաստվում նամանատիպ ծրագիր իրականացնել: Այդպես էլ չհասկացա՝ ինչ նպատակով, բայց արդեն կարեւոր էլ չէ»:  

Այնուամենայնիվ, շատ մեծ ջանքերի արդյունքում ճամբարն այս տարի էլ կայացավ, իսկ WIESCO-ից ասել են, որ ուզում են ամենամյա դարձնել, շարունակել իրենց արդյունավետ գործունեությունը Հայաստանում, քանի որ այդ տարիքային խմբում նման բազմակողմանի զարգացած երեխաներ դեռեւս չէին հանդիպել ոչ մի երկրում: «Ավելորդ եմ համարում նշել Հայաստանից ստացած դրական տպավորությունների եւ հայերի ջերմ հյուրընկալության մասին»,-անդադար նշում էր ամերկյան թիմի ղեկավար Ստեֆան Մերկել-Հեսսը, ով աշխարհի բազմաթիվ երկրներում դասավադման մեծ փորձ ունի: «2 օր առաջ կրկին նամակ ստացա նրանից: Ասում էր, որ այս տարվա ճամբարի բլոգի վրա է աշխատում, որպեսզի լուսանկարների եւ տեղեկությունների շնորհիվ ԱՄՆ-ում դրամահավաք կազմակերպի հաջորդ տարվա ճամբարի համար: Այս փաստը տխրեցնում է, քանի որ կցանականայի՝ իմ հայրենակիցներն աջակցեին ինձ այս գործում, բայց միաժամանակ նաեւ ուրախացնում է, քանի որ ինձ գնահատված եմ զգում եւ հասկանում, որ ժամանակս ու էներգիաս ճիշտ գործում եմ ներդրել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ