26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ալիևը ցավակցել է Ալիևին»

Այն ինչ տեղի է ունենում Ադրբեջանում մահացած երկամյա Զահրա Գուլիևայի շուրջ տրագիկոմեդիա է…Ադրբեջանական իշխանութունները երեխայի մահը վերածեցին մեծ շոուի,որը տարրական ձախողվեց…Ձախողման հետևանքով էլ ապշերոնյան բռնապետը մի սխալի հետևից մյուսն է կատարում…
Այսպես,հուլիսի 7-ին Զահրայի մահվան կապակցությանբ Իլհամ Ալիևին իր ցավակցություններն է հայտնել, չզարմանաք,Գյանջայում գործող Նիզամիի միջազգաին կենտրոնը…Մի կառույց,որն ամբողջությամբ վերահսկվում է Իլհամ Ալիևի աշխատակազմի կողմից…Հիշեցնեմ,որ այդ կառույցը նաև Բաքվի նավթախավիարային դիվանագիտության մասն է կազմում..Այդ կենտրոնի համանախագահներն են մի շարք արևելաեվրոպական երկրների նախկին նախագահները,որոնք իրենց հարազատ երկրներում վաղուց անցած լինելով պատմության գիրկը և չունենալով ֆինանսներ վաստակելու այլ միջոց,անդամագրվել են Իլհամ Ալիևի կողմից ստեղծված այս կենտրոնին՝ բավական լավ գումարներ են վաստակում և մի լավ շրջագայում ադրբեջանցիների հաշվին…
“Զահրայի կազուսից” հետո,երբ պաշտոնական Բաքուն սպասում էր համաշխարհային մասշտաբի հակահայկական հիստերիա,սակայն բացի Թուրքիայից և Պակիստանից ոչ ոք չդատապարտեց Հայաստանին,իսկ շատ երկրներ և միջազգային կառույցներ չցավակցեցին Իլհամ Առաջինին,Ադրբեջանում որոշեցին ցավակցողների և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանողների թիվն ավելացնելու համար նաև ցավակցել սեփական երկրի տարածքում և իշխանությունների կողմից վերահսկվող կառույցների անունից…Այսինքն,ստացվում է,որ Իլհամ Ալիևն ինքն իրեն է ցավակցել…
Կարծում եմ,ցավակցողների և Հայաստանին դատապարտողների պակասը Ալիևի աշխատակազմը կարող է,օրինակ, լրացնել նաև երկրի փոխնախագահի,”Հեյդար Ալիև հիմնադրան”-ի,ադրբեջանական նախարարությունների, պետական կառույցների Գյանջայի, Մինգեչաուրի, Գաբալայի, Բաքվի շրջանների գործադիր իշխանությունների,Ադրբեջանի տարածքում գործող դպրոցների և այլ հաստատությունների,Ալիևների դերձակների, վարորդների, մաքրողների և այլնի անունից Հայաստանին դատապարտող և Ալիևին ցավակցող հայտարարություններով…Թող Ալիևն ուրախանա,որ հայերին այդքան դատապարտող և քննադատող կա,ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանողներ…Ջհանդամաը,որ դրանք ադրբեջանական կառույցներ են և հատկապես Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներն են կամ նրանց սպասարկողներ…
Ծիծաղելի է…Բայց սա արդեն աբսուրդի ժանրից է…Իլհամ բաբայի մոտ մարազը խորանում է…Ո՞նց կարող էր մարդն իր կողմից վերահսկվող կառույցի անունից ինքն իրեն ցավակցել…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:

Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ