18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովանավորչությունն ու ազգակցական կապերը չե՞ն լինի դպրոցներում

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրության դրույթները հստակեցնելու, ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը բացահայտելու, գնահատելու ու դրան համապատասխան կրթությունը կազմակերպելու, բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ որոշմամբ դպրոցի կոլեգիալ կառավարման խորհրդի, գործադիր մարմնի լիազորությունները համապատասխանեցվել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին:

«Որոշ դրույթներ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման նպատակով: Համապատասխան կարգավորումներ են նախատեսվել յուրաքանչյուր դպրոցում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման համար», – ասաց նախարարը:

Մասնավորապես, նախատեսվում է, որ դպրոցը պետք է ունենա պաշտոնական կայք, որտեղ կհրապարակվեն դպրոցի նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները և դպրոցի գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ տեղեկություններ: Մեկ ալ փոփոխությամբ՝ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը: 

Լևոն Մկրտչյանը նշեց, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է ամբողջությամբ վերանայել դպրոցների խորհուրդների, տնօրենների նշանակման, ազատման կարգերը, քանի որ հասարակությունում առկա է արդարացի դժգոհություն այս հարցերի վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ