26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշները նվազել են

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում տեղի ունեցավմամլո ասուլիս:

Ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը` Արմեն Հայրապետյանը նշեց.«Տուբերլուլոզի կառավարման առումով մենք Հայաստանում բավական բարվոք վիճակ ենք արձանագրում և՛ նոր դեպքերի հայտնաբերման, և՛ մահացության ցուցանիշների նվազման միտումների առումով»:

Հատկանշական է, որ 2006 թվականից հետո նկատելի է տուբերկուլոզով հիվանդացության, ինչպես նաև մահացության ցուցանիշների նվազում:  Ինչպես հայտնի է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզի դեմ պայքարի երաշխավորված վիճակագրություն է համարում  հիվանդության 58 տոկոս հաղթահարումը: Հայաստանը մոտ է այս արդյունքին: Ներկայումս մեր երկրում գրանցվում է տուբերկուլոզի դեպքերի 79,3 տոկոս լիարժեք ապաքինում:

Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ 2016 թվականին գրանցվել է 820 նոր դեպք, 2007-ի 1507-ի փոխարեն: 2016-ին  տուբերկուլոզից մահացել է 48  մարդ: Համեմատական կարգով նշենք, որ 2007 թվականին գրանցվել է այս հիվանդությունից մահացության 175 դեպք:

Մասնագետների ներկայացմամբ` շարունակում է մտահոգիչ լինելայն հանգամանքը, որ երբեմն տուբերկուլոզը համակցված է ՄԻԱՎ վարակով, ինչը բազմապատկում է բուժման դժվարությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը հիշեցրեց, որ այս տարի ևս ԱՀԿ-ն առաջորդվում է «Միասին վերացնենք տուբերկուլոզը» կարգախոսով՝ միաժամանակ հատուկ ուշադրություն սևեռելով այս հիվանդությամբ տառապողների նկատմամբ խարանի և խտրականության վերացմանը: 

Գայանե Ղուկասյանի ներկայացմամբ` անցած տարի եվրոպական տարածաշրջանում  տուբերկուլոզի 323000 նոր դեպք է գրանցվել, որոնցից 32,000-ը՝ մահվան ելքով: Միևնույն ժամանակ հիվանդության կառավարման և հաղթահարման առումով դրական միտումները ևս նկատելի են:

«Պետք է նկատել, որ դեռևս շարունակում է հիմնախնդիր մնալ ՄԻԱՎ/ ՏԲ համակցված վարակը: Այս մահացու համակցությունը շուրջ 7 անգամ բարդացնում է հիվանդության ընթացքն ու 3 անգամ մեծացնում մահվան վտանգը: Միևնույն ժամանակ շարունակում  է մտահոգիչ մնալ դեղակայուն տուբերկուլոզի գործոնը», – ընդգծեց ԱՀԿ ներկայացուցիչը:

Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Մարի Ժան Պարեն ևս կարևորեց  աս հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ուղղվածությունը: Նա մատնանշեց այն բոլոր դժվարությունները, որոնց հանդիպում է տուբերկոլոզով հիվանդը, միաժամանակ մատնանշեց դրա դեմ պայքարի ձեռքբերումները: Նա առանձնացրեց հիվանդության հասանելիության հնարավորությունը:

Հիշեցնենք, որՀայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի հետազոտությունն ու բուժումն անվճար են, հիվանդների բուժումը խրախուսելու նկատառումներով սոցիալական քաղաքականության շրջանակներում հիվանդներին գումար է տրամադրվում, փոխհատուցվում է բուժման ճանապարհածախսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ