27 Մարտի, Երկուշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

11 բան, որոնք չպետք է անեն խելացի կանայք՝ 45-ից հետո

1485791104_1

Կինը երիտասարդ է միշտ՝ անկախ տարիքից։ Բայց որպեսզի չծերանաս, երիտասարդությունդ պահպանես, անհրաժեշտ է որոշակի ջանքեր գործադրել։

Իսկ երբ կինն արդեն 45-ն անց է, պետք է իմանա, թե ինչ չի կարելի անել։ ահա այդ ցանկը։

1, Խնայել ինքն իր համար։

 

Իհարկե, հոգսերը շատ են՝ ընտանիք, երեխաներ, ծախսեր, սակայն խնայել եւ ինքներդ ձեզ համար ոչինչ չգնել չի կարելի։ Ամիսը մեկ անգամ ինքներդ ձեզ ուրախացրեք, որեւէ լավ բան գնեք ձեզ համար՝ լավ կոշիկներ, հագուստ կամ գեղեցկության սրահ գնացեք։ Ձեր հարազատներն էլ ուրախ կլինեն՝ ձեզ երջանիկ տեսնելով։

 

2, Կարճ կտրել մազերը։

Սա 45-ն անց կանանց ամենագլխավոր սխալն է։ Կարճ սանրվածքը գեղեցիկ է նայվում երիտասարդ աղջիկների պարագայում, իսկ ահա 45-ն անց տարիքում այն ավելի է ծերացնում, անխնամ տեսք է տալիս։ Հետաքրքիր սանրվածք ընտրեք, բայց կարճ մի կտրեք մազերը։

 

3, «Ծերացնող» հագուստ կրել։

Որոշ կանայք հանկարծ որոշում են, որ իրենց երիտասարդությունն այլեւս անցյալում է, հրաժարվում են գեղեցիկ հագուստից ու սկսում տձեւ, լայն, մոխրագույն հագուստներ կրել։

 

4, Չափազանց երիտասարդական հագուստ կրել։

Լինում է նաեւ, որ 45-ից հետո հանրած կանայք սկսում են չափազանց երիտասարդական հագուստ կրել՝ չափն անցնելով։ Տարօրինակ գույներ, կարճ զգեստներ, բաց փոր, լեգգինսներ, նման իրերն ավելի երիտասարդ չես ցույց տալիս, ընդհակառակը, ավելի են ընդգծում այն, որ տարիքն ու հագուստը համապատասխան չեն։

 

5, Նորաձեւությանը չհետեւելը։

Եւս մեկ տարածված սխալ է, որ այդ տարիքում սկսում են չհետեւել, թե ինչն է նորաձեւ եւ հագնում են այն, ինչ կա։ Սա սխալ մոտեցում է։

 

6, Չընդգծել առավելությունները։

այս տարիքում պետք է հագնվել այնպես, որպեսզի մարմնի թերությունները թաքնվեն, իսկ ահա առավելությունները հնարավորինս ընդգծվեն։

 

7, Բարձրակրունկ կոշիկներ չհագնելը։

Իհարկե, տարիքի հետ բարձր կրունկների վրա կանգնելը բարդանում է, բայց դա բավական չէ՝ կրունկներից հրաժարվելու համար։

 

8, Էժանագին ներքնազգեստ կրելը։

Գնեք քիչ, բայց որակյալ, այդ տարիքում չի կարելի էժանագին ներքնազգեստ կրել։

9, Չուսումնասիրել տարիքային դիմահարդարման կանոնները։

40-ի հետո մաշկը փոխվում է, դիմահարդարման ձեւերն ու կանոնները եւս փոխվում են։ Հետեւեք, սովորեք, թե ինչպիսին են տարիքին համապատասխան դիմահարդարման կանոնները եւ փորձեք դրանք կիրառել։

10, Սեփական մարմնին չհետեւելը։

Երեխաներ ունենալուց հետո շատերն են գիրանում, սակայն չի կարելի ամեն ինչ այդպես թողնել։ Հետեւեք ձեր մարմնին, վարժություններ արեք, լողով զբաղվեք։

 

11, Մոռանալ առողջության մասին։

Այո, ցավոք տարիքն իրենն անում է, եւ առողջությունը տարիների հետ քայքայվում է։ 45-ից հետո պետք է ավելի ուշադիր ու հետեւողական լինել։

 

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ