08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արտակարգ պատահար. երեխան փախել է մանկապարտեզից, խեղդվել /լրացվում է/

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Ալավերդու Սամահին կայարան թաղամասի մանկապարտեզից 5 տարեկան երեխան փախել է , ընկել գետը, ջրահեղձ եղել: Ոստիկանության աշխատակիցներն այս պահին աշխատում են դեպքի վայրում« Henaran.am-ը քիչ անց կփորձի նոր մանրամասներ ներկայացնել պատահարի վերաբերյալ:

Քիչ  առաջ  Ալավերդու բժշկական կենտրոնի  ընդունարանի   աշխատանքիցը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝  քաղաքում դժբախտ պատահար  է եղել, իրավիճակը խառն է:

«Այս պահին  Ձեզ տեղեկատվություն տալ չենք կարող, այս հարցը ավելի շատ քաղաքապետարանի ու ոստիկանության հետ է կապված», – նշեց բժշկական կենտրոնի  ընդունարանի   աշխատանկիցը:

Ավելի ուշ պարզվեց երեխայի ինքնությունը.  մահացածը  5-ամյա Ռոբերտ Դալլաքյանն է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ