27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վանաձորի ԲԿ-ի բժիշկները հերքում են մամուլում տարածված լուրերը

Հունվարի 8-ին համացանցում սկսեց քննարկվել  մի հոդված, որտեղ նշվում էր, թե Վանաձորի բնակիչներից մեկը տոնական օրերին իր երեքուկես  տարեկան տղային ձեռքի կոտրվածքով տարել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ նրան պատշաճ ուշադրություն և անհրաժեշտ բուժօգնույուն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում էլ ծնողները ստիպված երեխային տեղափոխել են մայրաքաղաք:

Ըստ երեխայի ծնողների պատմածի՝ հիվանդանոցում հերթապահ բժիշկ չի եղել, առաջարկվել է ռենտգեն հետազոտության համար երեխային տեղափոխել բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք, որ հանրությանը առավել հայտնի է Նարեկ հիվանդանոց անվամբ. այստեղ ևս համապատասխան մասնագետ չի եղել:

Վերոնշյալ հրապարակմանը ծանոթանալուց հետո Վանաձորի բժշկական կենտրոնից դիմել են  տեղի ԶԼՄ ներկայացուցիչներին՝ հերքելով Երևանյան կայքերից մեկում հրապարակված հոդվածը և կոչ արել համակողմանի լրագրողական ուսումնասիրություն կատարել: Մենք զրուցեցինք այսպես կոչված տուժող կողմի հետ. երեխայի հայրը հաստատեց այն ամենը, ինչը  պատմել էր նյութի հեղինակ լրագրողին, բայց չցանկացավ, որ իր կամ իր տղայի անունը նյութում նշվի:  ՎԲԿ մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ կանչից 10 րոպե հետո ինքն արդեն հիվանդանոցում է եղել, բայց երեխայի ծնողները չեն սպասել:

«Ինձ զանգել են, որ ես շտապ գամ, ես տասը րոպեի մեջ եկել եմ, բայց երեխան տեղում չի եղել, պապիկն էր տեղում, ասաց, որ երեխան արդեն Երևանի ճանապարհին է: Պապիկը իմ ներկայությամբ զանգեց իր տղային, բայց ստացավ կտրուկ պատասխան»,-պատմում է ՎԲԿ մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանը:

ruben-hakobyan

Բժիշկների հավաստմամբ հերթապահություն այնպես է սահմանվում, որ մշտապես հիվանդանոցում լինում են ինչպես վնասվածքաբաններ, այնպես էլ վիրաբույժներ: Այսպես կոչված նեղ մասնագետները առանց այդ էլ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, որպես այդպիսին, հերթապահություն չեն իրականացնում, բայց անհրաժեշտության դեպքում կանչ կատարվելուց 5-10 րոպեի ընթացքում պարտավոր են լինել հիվանդանոցում:

Նշված դեպքի օրը որպես հերթապահ եղել է մանկական ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ Արթուր Սիմոնյանը, ով այդ պահին վերակենդանացման բաժանմունքում ծանր դեպք սպասարկելիս է եղել , իսկ փոքրկի ծնողներին առաջարկվել է երեխային տանել ռենտգեն հետազոտության, ինչից էլ վերջիններս հրաժարվել են:

«Այդ պահին եղել է բժիշկ, ով այդ երեխայի կապակցությամբ հանձնարարություններ  է տվել, ասել է, որ կատարվի ռենտգեն հետազոտություն, հրաժարվել են»,-հաստատում է ՎԲԿ մանկական վիրաբույժ Գագիկ Ղամբարյանը:

 

bjishk-xambaryan

ՎԲԿ մանկական վիրաբույժ Գագիկ Ղամբարյանը զարմացած է կատարվածից, չէ որ հատկապես մանկական բաժանմունքում երեխաների նկատմամբ ուշադրությունն ու բարյացկամ վերաբերմունքը երևևէ դժգոհության առիթ չի տվել: Այլ հարց է, որ մարզում որոշակի նեղ մասնագետների պակաս կա, ինչի ուղղությամբ պետական մակարդակով աշխատանքներ են տարվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ