09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինծառայության 100 օրն են ամփոփում մեր գործընկերները. ինչո՞վ են պակաս նախարարներից

Արման Ղարիբյան

Հոկտեմբերի 6-ին լրացավ մեր գործընկերներ Արման Ղարիբյանի եւ Գեւորգ Դերձյանի բանակում ծառայելու 100 օրը: Նրանք պատահականությամբ երկուսն էլ նույն զորամասում են ծառայում` Ղարաբաղում: “Ինչու պիտի նախարարները պաշտոնավարման 100 օրը ամփոփեն, իսկ մենք մեր ծառայությանը ոչ”,-կես կատակ, կես լուրջ ասաց Արմանը: Չեն նեղվում ծառայությունից:

Բանակ գնալուց հետո բոլոր պատկերացումները փոխվեցին: “Գործի բերումով հաճախ էի շփվում բանակի հետ, զինծառայողների ծնողների եւ հիմա հասկացա, որ դրսում միայն սին պատկերացումներ են բանակի մասին”,-ասաց Գեւորգը:

Տղաները նաեւ համաձայն չեն այն մտքի հետ, որ բանակում կամ պիտի ճնշես կամ ճնշվես: “Մենք ոչ մեկի չենք ճնշում, ոչ էլ ճնշվում ենք”,-ասում են զինվոր-լրագրողները:

Ի դեպ, Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Արմանը օրինակելի ծառայության համար արժանացել է զորամասի հրամանատարի պատվոգրին: Բնականաբար, Հայաստանում գտնվող մտերիմներից թե ում են  կարոտում` հարցը Արմանը հմտությամբ, ինչպես, որոշ նախարարներ` խուսափողական պատասխան տվեց  “Նրանց ենք կարոտում, ում սիրում ենք, անուններ չտանք”,-ասաց Արմանը:

 

Henaran.am-ը շնորհավորում է մեր գործընկերներին, նաեւ նրանց, ում զինծառայության 100 օրն է լրացել այսօր: Բոլոր զինծառայողներին մաղթում ենք ուժ ու կորով, աննկուն կամք, խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ