26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրաժարվեց. Հայկական Ժամանակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության լրատվա­կան ծառայությունից:

Ոուզաննա Խաչատրյանը նախարարի խորհրդական էր: Համաձայն գե­րատեսչության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվու­թյան, նա առողջապահության նախարարին խորհրդատվություն է մատու­ցել առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆի­նանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում:

Նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի հետ Ոուզաննա Խաչատր­յանը չաշխատեց: Ավելի վաղ առողջապահության գերատեսչությունից մեզ պատասխանել էին, որ նա արձակուրդում է, նախարարն էլ դրանից հետո մի առիթով հայտարարել էր, թե Խաչատրյանը նախարարությունում չի եղել իր նշանակվելուց հետո:

Այդ դեպքում, սակայն, ստացվում էր, որ նախարարի խորհրդականի ար­ձակուրդը գրեթե երկու ամիս է տևել, որովհետեւ Ալթունյանը նախարարի պաշտոնում նշանակվել է մոտավորապես այդքան ժամանակ առաջ:

Այս առնչությամբ մեր հարցմանը պատասխանելով նախարարությու­նից հայտնեցին, որ Խաչատրյանի արձակուրդը ավարտվել է երեկ կ, ահա նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ