26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում գրիպի հարուցիչ կա՞

«Այս պահին  Հայաստանում  գրիպի հարուցիչ չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Նրա խոսքով՝ այս պահին երկրում տարածված է այնպիսի վիրուս, որը որը սուր շնչառական հիվանդություն է, շատ նման է գրիպին: Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմություն, հազ, քթից արտադրություն:
«Բայց ես հանգիստ եմ, քանի որ մտահոգիչ վիճակագրություն չկա: Բացի այդ, այսօրվանից դպրոցներում արձակուրդ է, որը, կարծում եմ, ամենալավ կանխարգելիչ միջոցն է»,-նշեց նա:

Ասոյանը հավելեց, որ այս շրջանում Հանրապետությունում տարածված են նաև ջրծաղիկն ու քութեշը, բայց դրանք նույնպես անհանգստացնող չեն:
Մասնագետը խորհուրդ տվեց հիվանդության ժամանակ տնից դուրս չգալ, իսկ ծայրահեղ դեպքում դիմակ կրել. «Վիրուսը 120 սմ հեռավորությունից կարող է անցնել, ուստի դիմակ կրելը շատ կարևոր է, բայց այն պետք է փոխել 8 ժամը մեկ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ