24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկաության նկատմամբ բռնություն կիրառողների գործով դատարանը փոխվել է

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` սեպտեմբերի 29-ին, որոշեց ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի եւ Սոսո Մարգարյանի գործերի քննությունն ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանը նշել է , որ դատարանը տեղեկացրել է՝  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից  գրություն է ստացել, ըստ որի` Խորենացի եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի տարածքում եւ որոշել է գործն ուղարկել Կենտրոնի դատարան:

Նշենք, որ Գագիկ Միքայելյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քարեր նետելու մեջ:  Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալը հուլիսին Խորենացի փողոցում մասնակցել է խաղաղ հավաքների եւ որեւիցե մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ