19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Տղամարդը եւ կինը Վիկտոր Հյուգոյի հիանալի ձեւակերպումներում

Տղամարդն արարածներից բարձրագույնն է,

Կինը` իդեալներից վսեմագույնը…

Տղամարդն ուղեղ է,

Կինը` սիրտ…

Ուղեղը լույս է տալիս, սիրտը` սեր,

Լույսն արգասավորում է, սերը հարություն է տալիս:

Տղամարդն ուժեղ է մտքի շնորհիվ,

Կինը ուժեղ է` արցունքների…

Միտքը համոզում է, արցունքները` հուզում…

Տղամարդն ունակ է ամենայն հերոսության,

Կինը` ցանկացած նահատակության…

Հերոսությունն ազնվացնում է,

Նահատակությունը` բարձրացնում:

Տղամարդը կոդ է,

Կինը` ավետարան…

Կոդն ուղղորդում է,

Ավետարանը` կատարելագործում:

Տղամարդը մտածում է,

Կինը` երազում…

Մտածել` նշանակում է գլխի մեջ ուղեղ ունենալ,

Երազել` նշանակում է գլխում փայլատակում ունենալ:

Տղամարդն արծիվ է, որ թռչում է,

Կինը սոխակ է, որ երգում է…

Թռչել` նշանակում է տիրել տարածությանը,

Երգել` նշանակում է նվաճել հոգին…

Եվ, վերջապե՛ս`

Տղամարդն այնտեղ է, ուր ավարտվում է երկիրը…

Կինն այնտեղ է, որտեղ սկսվում է երկինքը…

Աղբյուրը`  Виктор Гюго «Мужчина и женщина»

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ