13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իշխանությունը նախօրեին մերժեց Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի միջնորդությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը նախօրեին մերժեց Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի միջնորդությունը` ՀՀԿ Գործադիր մարմնի անդամների հետ հաղորդակցության հնարավորության ստեղծման վերաբերյալ:

Ու սա այն դեպքում, որ կուսակցության ղեկավար մարմնի որևէ ներկայացուցիչ վերոնշյալ շինծու գործով չի անցնում կամ առնչություն չունի:
Ավելին, ՀՀԿ ԳՄ 4 ներկայացուցիչներ, ովքեր ունեն պատգամավորի կարգավիճակ, Աշոտյանին այցելելու իրավունք ունեն, սակայն, օրինակ, զանգ կատարելու իրավունք չունեն, ինչն այս տեսանկյունից նույնիսկ զավեշտալի է:
Այն, որ Արմենի գործն ամբողջությամբ քաղաքական է` բոլորը գիտեն, նույնիսկ իշխանության ներսում, սակայն այս միջնորդության մերժումը իշխանության վերահաստատումն էր առ այն, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին պետք է առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ