02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստամբուլում կբացվի եղեռնից փրկվածների սերունդների մասին ցուցահանդես

Սեպտեմբերի 21-ին Ստամբուլի «Դեփո Իսթանբուլ» ցուցասրահում Հայոց ցեղասպանությունից փրկված և իրենց կյանքը Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում շարունակած հայերի սերունդների մասին լուսանկարների ցուցահանդես կբացվի:

Ըստ թուրքական «imctv.com.tr» լրատվական կայքի` «Գայան» անունը կրող ցուցահանդեսին ներկայացված են լինելու թուրքական «NarPhotos» լուսանկարչական թիմի անդամ Էրհան Արըքի գործերը: Արըքը 2014-2016թթ. Թեհրանում, Սպահանում, Զախոյում, Բեյրութում, Անթիլյասում, Անջարում, Ամմանում, Երուսաղեմում, Ալ Իսրայելայում, Երևանում, Անթաքիայում, և Ստամբուլում լուսանկարել է եղեռնից փրկվածների սերունդներին: Նկարներում պատկերված են նրանց կենցաղը, բնակավայրերն ու հայկական թաղամասերը:

Ցուցահանդեսի բացմանը կներկայացվի նաև Արըքի հեղինակած համանուն գիրքը, որը հրատարակվել է Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչության կողմից: Նշվում է, որ ցուցահանդեսն այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի 16-ը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ