24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում

Որդյակ, անսա իմ իմաստությանը եւ ականջ դիր իմ խոսքերին, որպեսզի բարի խորհուրդներ պահես. ես պատվիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստությունը:

Մի նայիր չար կնոջը, որովհետեւ պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ, բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, եւ ավելի սուր, քան երկսայրի սուրը:

Անզգամի ոտքերը դեպի մահ են տանում նրա մերձավորներին եւ դեպի դժոխք են իջեցնում նրանց, հասաատուն չեն նրա ոտնահետքերը, որովհետեւ նրա ոտքերը չեն գնում կյանքի ճանապարհներով, սայթաքուն եւ անհայտ են նրա ճանապարհները:

Արդ, որդյա՛կ, լսիր ինձ եւ մի՛ արհամարհիր իմ խոսքերը. քո ճանապարհները հեռացրու նրանից եւ մի’ մոտեցիր նրա տան դռներին, որպեսզի քո կյանքն օտարներին չմատնես, եւ քո ունեցվածքը` անողորմ մարդկանց:

Մի’ թող, որ օտարները լցվեն քո ուժով, եւ քո վաստակը մտնի ուրիշների տունը:  Թող հետո այնպես չլինի, որ երբ մարմնիդ անդամները մաշվեն, զղջաս եւ ասես, թե ինչո՞ւ ես ատեցի խրատը, ինչո՞ւ իմ սիրտն անարգեց հան­դիմանությունը:

Ես չէի լսում ո’չ իմ խրատատուի ձայնը, ոչ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խոսքերին, քիչ էր մնացել, որ ժողովի ու ժողովրդի մեջ մասնակից դառնայի ամեն չարիքի:

Քո ջուրը խմիր քո ամանից եւ քո ջրհորի աղբյուրից: Թող քո ջրերը բխեն քո աղբյուրից, եւ քո փողոցով թող հոսեն դրանք: Թող դրանք միայն քոնը լինեն, եւ օտար ոչ ոք չբաժանի դրանք քեզ հետ:

Քո ջրի աղբյուրը թող առանձին լինի, եւ ուրախ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ: Թող քեզ համար եղնիկի պես սիրով եւ այծյամի նման շնորհագեղ լինի նա,  հաճելի լինի քո իմաստությանը եւ քեզ հետ լինի ամեն ժամ եւ եթե նրա սիրով գնաս, դու մեծարժեք պիտի լինես:

Մի’ այցելիր օտար կանանց եւ մի’ փարվիր ուրիշի կրծքին, որ քոնը չէ, քանզի տղամարդու ճանապարհ­ներն Աստծու աչքի առջեւ են, եւ Նա գիտե նրա բոլոր շավիղները:

Չարագործին պիտի որսան նրա անօրենությունները, եւ յուրարանչյուրը պիտի կապկպվի իր մեղրի թելերով: Խրատ չլսելու պատճառով պիտի մեռնի նա խրատի չանսացողների հետ, պիտի զրկվի իր կյանքի երկարությունից եւ պիտի կորչի անզգամության պատճառով:

Առակներ 5
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ