29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանադրական բարեփոխումների ընտրությունը պետք է թողնել արցախցիներին

Political scientist Hrant Melik-Shahnazaryan is guest in Henaran press club

Այսօր իսկապես մեծ տոն է ողջ հայության համար, քանի որ մենք ստեղծել ենք երկրորդ հայկական պետությունը, որի ապագան ու հեռանկարը տարածաշրջանում արդեն իսկ երևում ու ուրվագրված է: Այսօր «Հենարան» ակումբում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նկատենք, որ այսօր ազատ ու անկախ Արցախը նշում է անկախության 25-ամյակը: Ըստ քաղաքագետի` կարևորն այն է, որ այս պետությունն ինքնաբավ է, այսինքն` կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները: «20 տարի առաջ Արցախն ամբողջությամբ ավերակների մեջ էր, չկար ոչինչ, չկային ենթակառուցվածքներ, իսկ հիմա ճանապարհները կարգին են, բնակչության համար կենսական պայմանները ստեղծված են, պետական համակարգը մի քանի ընտրություններ է անցկացրել, այսինքն՝ տեսնում ենք, որ պետական կառավարման տեսակետից պետությունը գործում է:

Կարո՞ղ էր ավելի  լավը լինել, այո կարող էր, բայց այս պահին հիմնական խնդիրները լուծված են ու ամենակարևորը դա է»,-նկատեց Մելիք-Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Արցախում սահմանադրական բարեփոխումներ անելու լուրերին, ապա քաղաքագետն ասաց, որ ընտրությունը պետք է թողնել արցախցիներին: «Դրանք լուրջ գործընթացներ, որի համար քաղաքական համակարգը պետք է պատրաստ լինի և Հայաստանի, և Արցախի»:

Նրա դիտարկմամբ` կարևորագույն խնդիրներում նոր Սահմանադրությունն ավելի լավ գործիքներ է  տրամադրում: «Ամեն դեպքում դեռ հայեցակարգ է, իսկ այս պահին կարևոր խնդիր է հանրությանն այդ քննարկումներում ակտիվ մասնակցելու հնարավորություն տալը: Ժամանակ դեռ կա, և մենք բոլորս պետք է նպաստենք, որ Արցախի ապագա սահմանադրությունը համապատասխան լինի նրան»,-եզրափակեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ