26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիվանդանոցներ տեղափոխված 60 տուժածից 2-ի վիճակը ծանր է.վիրահատվել է մեկի աչքը

Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, նախնական տվյալներով, շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջախահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։

Մնացած տուժածների վիճակը բավարար է։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելուն, ապա հայտնում ենք, որ Երեւանի որեւէ հիվանդանոց, ինչպես նաեւ «Շտապբուժօգնությունը» այդ փաստը չհաստատեց։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ