26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիեւը խուճապի է մատնվել. “սեւ ոսկու” եկամուտները նվազել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խիստ քննադատության է ենթարկել նավթի եւ գազի հսկա “British Petrolium”-ին` հայտարարելով, որ իր երկիրն 8 մլրդ դոլար է կորցրել ընկերության “սուտ խոստումների” պատճառով, հաղորդում է “BBC”-ին:

Ալիեւը նաեւ խոստացել է “խիստ քայլեր” ձեռնարկել այն “ներդրողների նկատմամբ, ովքեր ի վիճակի չեն կատարել իրենց ծառայողական պարտքը եւ պայմանգրի պայմանները”: Ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստին` Ալիեւը  “BP”-ին մեղադրել է “կոպիտ սխալների” եւ “ժամանակ ձգձգելու մեջ”:

Ալիեւի դժգոհությունը մասնավորապես կայանում է նրանում, որ ընկերությունն իբր թե “խոստացել է, որ շատ լուրջ փոփոխություններ կլինեն, աշխատանքային գրաֆիկում ուղղումներ կլինեն, կոնկրետ քայլեր կձեռնարկվեն` ստանալիք եկամուտները կայուն մակարդակի վրա պահելու համար եւ, ամենակարեւորը, կհեռացվեն այդ կոպտ սխալները թույլ տված անձինք”:

Սակայն Ադրբեջանի նախագահը հիասթափված է, քանի որ նշվածներից  ոչ մի կետը չի կատարվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ