23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

400 լեզվական խախտում է արձանագրվել Կենտրոնում.

Թեեւ կառավարության որոշմամբ տեսչական ստուգումները տնտեսվարողների մոտ սահմանափակվել են մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը:  Դա չի խանգարել, որպեսզի Լեզվի պետական տեսչությունը որոշակի դիտարկումներ կատարի մայրաքաղաքի կենտրոնում հրապարակային գրվածքների վերաբերյալ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց՝ իրենց դիտարկումները կատարվել են հունիսի 13-27-ն ընկած ժամանակահատվածում՝ Երեւանի Մաշտոցի, Սայաթ-Նովա, Թումանյան, Աբովյան, Բաղրամյան, Կորյունի, Սարյան, Տերյան, Պուշկին, Ալեք Մանուկյան, Մոսկովյան, Ամիրյան, Հանրապետության եւ  Նալբանդյան փողոցներում:

«Դիտարկումների մեխանիզմը մեզ հնարավորություն է տալիս ծանոթանալ իրավիճակին եւ մտածել, այսպես ասած, դեղատոմսերի մասին»,-նշեց Երիցյանը:

Նա շեշտեց՝ սկզբնական շրջանում իրենք հորդորում են տնտեսվարողներին, հետո միայն անցնում պատժիչ միջոցների: Նշենք, որ խախտում կատարած տնտեսվարողները տուգանվում են 200-250 հազար դրամով:

Բանախոսը շեշտեց՝ Կենտրոնում կատարված դիտարկումների արդյունքում տեսչությունը հայտնաբերել է 366 խախտում՝ օտարալեզու գրվածքով 175 ցուցանակ, իսկ 191 ցուցանակի դեպքում թեեւ հայերեն գրվածք եղել է, բայց գերակշռել է օտար լեզուն. «Սկզբունքորեն, Երեւանի կենտրոնական հատվածում ունենք օրենքի խախտում: Դրանք հիմնականում խանութները, ռեստորանները, սրճարանները, զբոսաշրջային եւ նման կարգի ծառայություններ մատուցող կազմակերպություններ են, որոնք գործ ունեն անմիջապես հանրության, այցելուների հետ»,- նշեց Լեզվի պետական տեսչության պետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ