26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր մանկապարտեզ Իվանյանում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տորոնտոյի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ տարիներ ի վեր Արցախում վերականգնման և զարգացման ծրագրերին ակտիվ մասնակցելու համար, և հույս հայտնել, որ հիմնադրամն այսուհետ նոր ակտիվությամբ կշարունակի իր գործունեությունը:
«Սփյուռքի սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք միշտ բարձր ենք գնահատել ձեր կողմից Արցախում ամեն մի ներդրված լուման: Այսօր ձեր սրտացավ վերաբերմունքի շնորհիվ՝ մենք ձեզ հետ միասին հերթական տոնն ենք նշում, քանի որ Արցախում ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Ասեմ ավելին՝ այսօրինակ ծրագրերով մենք հարգում ենք նաև մեր զոհված հերոս տղաների պայծառ հիշատակը, քանի որ նրանք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի պահպանման և շենացման»,- ասել է վարչապետը՝ ծրագրի իրականացման գործում հետևողական աշխատանք ցուցաբերելու համար հատուկ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը շրջել է մանկապարտեզի շենքում, ծանոթացել առկա պայմաններին: Իվանյան համայնքի մանկապարտեզի հանդիսավոր բացմանը մասնակցում էին նաև այս օրերին Արցախում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ