15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է Ֆրանսիան ստեղծում շարժական զորքեր . /Տեսանյութ/

Ֆրանսիան ստեղծում է անվտանգության շարժական ուժեր «դժվարություններ ունեցող» դպրոցների համար՝ օրեր անց այն բանից հետո,

երբ Փարիզի դպրոցի տնօրենը մահվան սպառնալիքների պատճառով հրաժարական տվեց:

Տնօրենին կեղծ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դպրոցում իսլամական գլխաշորով աշակերտուհուն անընդմեջ հարվածել է:

Կրթության նախարար Նիկոլ Բելուբեն ասաց, որ անվտանգության ուժերը նպատակ ունեն հանգստացնել ուսուցիչներին և ուժեղացնել անվտանգությունը:

Ֆրանսիական դպրոցներում լարվածությունը մեծ է երկու ուսուցչի սպանությունից հետո։

Հիշեցնենք, որ Սամուել Փեթին գլխատվել է 2020 թվականին Փարիզի արվարձաններից մեկում, իսկ Դոմինիկ Բեռնարը սպանվել է Արասի

իր դպրոցում հինգ ամիս առաջ:

Երկու սպանություններին էլ մասնակցել են նախկին ուսանողները, ովքեր արմատականացված էին:

«Ուսուցիչները մենակ չեն, և մենք բոլորս վահան ենք կազմում նրանց շուրջը, մեր դպրոցների շուրջ», – ասաց տիկին Բելուբեն լրագրողներին

ուրբաթ օրը Բորդոյի միջնակարգ դպրոց կատարած այցի ժամանակ:

Կրթության նախարարությունը հայտնել է, որ «շարժական անվտանգությունը» կազմված կլինի մոտ 20 կրթության աշխատակիցներից, որոնք կարող են գործուղվել

հաջորդ ուսումնական տարվա սկզբից 48 ժամվա ընթացքում, որտեղ տեղական իշխանությունները լրացուցիչ աջակցության կարիք ունեն:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ