19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եկել է ժամանակը, որպեսզի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանդիպեն․ համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ եւ Պիեռ Անդրյուն՝ Ֆրանսիա, հայտարարություն են տարածել, որում նշել են, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները ինչպես նախկինում լիովին հավատարիմ են մնում ԼՂ հակամարտության տեւական կարգավորման հասնելուն:

«Վերջին բռնությունների դեպքերն ու շփման գծում լարվածությունը թուլացնելու համար մենք կարծում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը:

Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են աջակցելու այդ հանդիպման կազմակերպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը եւ հասնել համաձայնության, որը կօգնի վերսկսել բանակցությունները, որպեսզի հասնենք խնդրի լիակատար կարգավորման։

Բանակցությունները չեն կարող հաջողություն ունենալ, եթե բռնությունը շարունակվի, եւ չի լինի խաղաղություն՝ առանց բանակցությունների: Մենք հաստատում ենք, որ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ»,- ասված է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ