25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կողմ է. ԼՂ ճանաչման հարցը կքննարկի Ազգային ժողովը

Քիչ առաջ կառավարությունը քննարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին՝ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի ու Զարուհի Փոստնջյանի ներկայացրած օրինագիծը:  ՀՀ գործադիր մարմինը հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կմտնի Ազգային ժողով:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքը բաղկացած է երկու հոդվածից:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Ի դեպ, նախագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանն այսօր ներկա էր կառավարության նիստին: Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կառավարությունը կարծես թե դրական էր տրամադրված. «Շուտով Ազգային ժողովը կքննարկի այս նախագիծը, որի ժամանակ էլ մենք կտեսնենք պատգամավորների դիրքորոշումը»,-ասաց Փոստանջյանը` հավելելով, որ ճանաչմամբ մենք աշխարհում դառնում ենք քաղաքական գործոն:

Հավելենք, ԼՂ ճանաչման շուրջ տեսակետները բաժանվել են երկու խմբի. շատերը գտնում են, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ավելի նպաստավոր պահ չի եղել: Մյուսները համարում են, որ ճանաչումը պայթունավտանգ է,  որ Արցախի ճանաչումը կհանգեցնի լայնածավալ պատերազմի։ Փորձագետների մի մասը կոչ է անում իշխանություններին զերծ մնալ այս մեթոդի չարաշահումից նկատելով, որ այս քայլը Բաքվին զսպաշապիկ հագցնելու ծանրակշիռ մեխանիզմ է, որի օգտագործումը չպետք է չարաշահել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ