27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեկը՝ 18- ի դեմ. Գագիկի դիակը գտել են 3 օր անց /ֆոտո, վիդեո/

Նախօրեին մի խումբ լրագրողներ այցելել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղ (Մարտունու շրջան) հանդիպելու հայրենիքը արյան գնով պաշտպանած ենթասպա (ժամկետային զինծառայող) Գագիկ Մելքոնյանի ընտանիքին, ովքեր սոցիալապես ծանր վիճակում են ապրում:

Ինչպես Գագիկ Մելքոնյանի քույրը՝ Ալիսան, տեղեկացրել է, որ իրենք ֆինանսապես շատ դժվար կացության մեջ են. «Սերմնացու չունենք, որ հողամասը ցանենք: Մաման հիվանդացել էր, բուժման ծախսերը հոգալու համար սերմնացուն ծախել էինք, որ մամայի կյանքը փրկենք, ավաղ չհաջողվեց»:

Խոսելով Գագիկի մասին` քույրը պատմել է, որ մանկուց նվիրված էր հայրենիքին:

«Այնքան նվիրված էր, որ զորքի համարը կյանքը տվեց»,- ասել է Ալիսան եւ հավելել, որ Գագիկը լավ դիպուկահար էր: Խոսելով Գագիկի զոհվելու մանրամասների մասին քույրը պատմել է. «Քարվաճառից տուն վերադառնալու ճանապարհին, իրա կամանդիը զանգել եւ տեղեկացրել է, որ Թալիշում ժողովրդին կոտորում են: Ճանապարհից հետ է դառնում, ուղևորվում դեպի Թալիշ: Երբ վերադառնում է Թալիշ տեսնում է, որ 18 հոգանոց դիվերասնտները հարձակվել գյուղի վրա, զինվորներին բոլորին ասում է դուք գնացեք, ես լավ դիպուկահար եմ, հիմա բոլորին կվերացնեմ: Քաջարի պայքար է մղում, այնուհետև նռնակ են նրա ուղղությամբ գցում և Գագիկը մահանում է»:

Քույրը տեղեկացրել է նաեւ, որ Գագիկի դիակը գտել են երեք օր անց, իսկ հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 7-ին:

Հեղինակ` Նարինե Կիրակոսյան

12987223_1123381851034941_5841164238431037638_n

12987199_1123381754368284_292972459745386423_n

12932604_1123381744368285_2952236281411980092_n

13007309_1123381751034951_3465096789470281624_n

12963359_1123382957701497_7191690013504378913_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ