26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանը Ղարաբաղի միջադեպերի մասին տեղեկացրել է ԿԽՄԿ-ին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության գոտու դեպքերի մասին, որոնք Հայաստանում գնահատվում են որպես ադրբեջանական կողմի հանցագործություն, հայտնում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ հումանիտար հարցերով կոորդինացման ՄԱԿ-ի վարչության հաշվետվությունում՝ հակամարտության սրման արդյունքում Լեռնային Ղարաբաղում զոհվել է 33, տուժել է ավելի քան 200 մարդ: «Հայկական կողմը փաստեր ունի ադրբեջանական զինվորականների կողմից կատարված արարքների, որոնք միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան հանդիսանում են հանցագործություններ»,- հայտարարել է ՀՀ ՊՆ առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը երեկ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ Երևանում հանդիպման ժամանակ:

Իր հերթին Դույեզը նշել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունը պատրաստ է աջակցելու բնակչությանը, ինչպես նաև իր լիազորության սահմաններում համապատասխան ձևով արձագանքելու անհետ կորածների ճակատագիրը պարզելու և զոհվածների մարմինները հայրենիքին փոխանցելու հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ