26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽ բանաձեւից հետո Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացրել ճնշումները սեփական քաղաքացիներրի վրա

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից հունվարի 23-ին Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին բանաձեւի ընդունումից մի քանի օր անց ադրբեջանական իշխանություններն ուժեղացրել են ճնշումները կարծիքի ազատ արտահայտման, ժողովների եւ ասոցացիաների մասնակցիների, խաղաղ ցուցարարների, լրագրողների, հայտնի գրողների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում Իլգար Մամեդովի վրա, ով նաեւ Բաքվում բաց հասարակության հիմնադրամի վարչության նախկին անդամ է:

Հասարակական կազմակերպությունների գործունեության դեմ ուղղված հետագա հնարավոր սպառնալիքների ֆոնի վրա հնարավոր է գտնել “Ադրբեջանի Միջազգային Համագործակցության Խումբ” եւ “Համերաշխության Քաղաքացիական Հարթակ” կազմակերպությունների 34 անդամների կողմից ստորագրված հայտարարությունը, որում մանրամասնորեն ներկայացվում են գործադրվող ճնշումների մասշտաբները: Այն կոչ է անում միջազգային հանրությանը հստակորեն ներկայացնել իրենց սպասելքիները Եվրոպայի Խորրդի անդամ երկրից` մարդու ազատությունների եւ իրավունքների վերաբերյալ` հատկապես նախագահական ընտրությունների շեմին, եւ կոչ է անում կառավարությանը դադարեցնել հետապնդել նրանց, ովքեր օգտագործում են ազատ կարծիք արտահայտելու իրենց իրավունքը, այլընտրանքային տեսակետներ են հայտնում կամ խաղաղ ցույցեր են կազմակերպում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ