27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քննարկել են օրենսդրական կարգավորումները հոգեբուժական ծառայությունում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հոգեբուժական օգնության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով մինչ այժմ չկարգավորված ընթացակարգերի կարգավորումը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը ներկայացրեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկված փոփոխությունները, որն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն։ Նշվեց, որ փոփոխություններով էականորեն հստակեցվում է հոգեբուժական օգնության կազմակերպման գործընթացը, կոնկրետացվում են ինչպես բուժաշխատողների իրավասությունների շրջանակը, այնպես էլ պացիենտների իրավունքների իրացման մեխանիզմները:

«Օրենսդրական փոփոխությունը, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նոր հնարավորություն է ստեղծում ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված խնդիրների կանոնակարգումն օրենսդրական դաշտ բերելու համար»,-ասաց նախարարը` կարևորելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը։

Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին նաև փորձագիտական ծառայությունը միջազգային ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելու, համակարգն անհրաժեշտ մասնագետներով ու փորձագետներով ապահովելու և այլ հարցեր։ Մասնագետները բարձրացրեցին նաև փորձագիտական ծառայության վճարման մեխանիզմների վերանայման անհրաժեշտության հարցը։

Արմեն Մուրադյանը գլխավոր մասնագետին և հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին հանձնարարեց` ուսումնասիրելով ինչպես միջազգային, այնպես էլ ԵԱՏՄ փորձը, առաջարկություններ ներկայացնել ոլորտում առկա խնդիրների կարգավորումներին օրենսդրական լուծումներ տալու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ