23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը և Իրանը կհամագործակցեն դեղագործության ոլորտում

Հայաստանի և Իրանի առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն այսօր այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն:

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից, Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է Հայաստանում Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր ստացած առաջին ընկերության  արտադրական ծավալներին:

GMP հավաստագրի ստացումը «Լիկվոր» ընկերությանը թույլ է տվել  մեծացնել ընկերության արտահանման ծավալները 10-15 տոկոսով:   Ընկերությունն արտահանում է արտադրանքի  70 տոկոսը:

Իրանից ժամանած պատվիրակության անդամներն պատրաստակամություն են հայտնել  համագործակցել Հայաստանի հետ նաև դեղագործության ոլորտում: Իրանական կողմն իր գոհունակությունն է հայտնել  մեր երկրում դեղերի որակի վերահսկումից և արտահանման հնարավորություններից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ