27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Զիկա»-ն հասավ Ավստրալիա

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի առողջապահության նախարար Ջիլ Հենեսին հայտարարել է Զիկա վիրուսով հղի կնոջ նոր՝ վերջին երկու օրում երկրորդ վարակման դեպքի մասին:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմաբ նախարար Ջիլ Հենեսին հայտնել էնաեւ, որ հիվանդ կինը նոր էր արտասահմանից տուն վերադարձել ՝ չհստակեցնելով, սակայն, թե որ երկրից:

Հղի ավստրալուհու՝ այդ վիրուսով վարակվելու առաջին դեպքը արձանագրվել է մի քանի օր առաջ: Վարակվածը Քվինսլենդի բնակչուհի էր, որը նույնպես եղել էր արտասահմանում:

«Ավստրալիայի հասարակության համար ոչ մի սպառնալիք չկա, քանի որ վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, իսկ երկրի տարածքում չկան դրա հարուցիչ մոծակներ»,- նշել է Ջ. Հենեսին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ